Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանն Ավան վարչական շրջանում իր ելույթում նախ նշեց, որ երեկ Մալաթիա Սեբաստիա համայնքում իրենք խոսեցին ճշմարտության մասին, և չէին էլ կարող պատկերացնել, որ ամենացածր մակարդակով պատասխան կլինի:

Նա նշեց, որ թեև վիրավորական է դա իր համար որպես կնոջ, ցավալի է, բայց դա իրեն չի կոտրել: «Բոլորը գիտեն, որ ինձ վախեցնել հնարավոր չէ, ահաբեկել հնարավոր չէ, վախեցնել հնարավոր չէ: Ես երբեք բարդույթներ չեմ ունեցել, բայց երբ պետական ողջ մեքենան կազմակերպված ձևով, պետության ողջ խնդիրները թողած՝ նախարարություններով, ավագանիներով զբաղված են ինձանով, անկեղծ ասած, սեփական ինքնարժեքիս մասին կարծիքս էլի մեծացավ: 

«Ես չէի մտածում, թե պետական ողջ ինստիտուտները իրենց գործը թողած սոցիալական ցանցերում պետական ողջ ռեսուրներով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու:

Դա մեկ բանի մասին է խոսում, որ մենք ճշմարիտ ենք, որ մեր ծրագրերը շահել են ձեր վստահությունը, որ վատաբանելուց բացի որևէ այլ բան չունեն առաջարկելու»:

Նա կոչ արեց՝ երևանցուն չվիրավորեն, քանի որ երևանցին ուզում է իր խնդիրները լուծել: «Մի՛ բաժանեք Երևանը սևերի ու սպիտակների, այսօր հերոսի ու դավաճանի խնդիր չկա, «դուխովի» և «անդուխի» խնդիր չկա, այսօր մեկ ջրբաժան կա, և այդ ջրբաժանն անցնում է Երևանի լուծված և չլուծված խնդիրների միջև»,- ասաց նա

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել