Aysor.am-ը գրում է.

vԲրյուսելի հյուսիսում գտնվող այգում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա, հարձակվողին ձերբակալելու համար ոստիկանությունը ստիպված է եղել զենք օգտագործել, հայտնել են  մայրաքաղաքի Իքսել  շրջանի վարչության մամուլի  ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:

«Դեպքը տեղի է ունեցել Մաքսիմիլյան այգու շրջանում՝ դԱնվեր խճուղում: Ոստիկանության աշխատակիցը թեթև  վնասվածքներ է ստացել: Նրա գործընկերները հարձակվողին չեզոքացնելու համար մահակներ և գազ են կիրառել, նա շարունակել է սպառնալ, այդ ժամանակ ստիպված են եղել զենք օգատգործել: Նա նույնպես վիրավորվել է»,— ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել