Այն մարդիկ, ովքեր վստահ չեն իրենց ռոմանտիկ հարաբերություններում, ամենայն հավանականությամբ կօգտագործեն Ֆեյսբուքը՝ հետևելու համար իրենց նախկին զուգընկերներին: Նրանք նաև անձնական տեղեկատվությունը «դարձնում են ավելի լավատեսական» և սոցցանցերում ստեղծում կեղծ տպավորություն իրենց մասին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Հետազոտությունն անցկացրել են NUI Galway Հոգեբանության դպրոցի մասնագետները: Ինչպես նշվում է, «նախկիններին հետապնդելը» հատկապես բնորոշ է ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց և այն մարդկանց, ովքեր ունեն հոգեբանական սթրեսի բարձր մակարդակ՝ ներառյալ տագնապն ու ընկճախտը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Ֆեյսբուքը որոշ մարդկանց կողմից կարող է օգտագործվել «կապվածության պահանջմունքները» բավարարելու համար. հատկապես դա հատուկ է ցածր ինքնագնահատական և հոգեկան խանգարում ունեցող մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել