Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում, 19-20-ը՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Սեպտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19 -ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել