Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ն իր պաշտոնական «Թվիթերում» հայտարարել է 19-ամյա կիսապաշտպան Սթենլի Նսոկիի հետ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելու մասին:

Փարիզյան թիմի նոր պայմանագիրը երիտասարդ ֆուտբոլիստի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Նսոկիի լուսանկարը ՊՍԺ-ն ուղեկցել է «se queda» գրառմամբ, ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «նա մնում է»:

Այդ կերպ, փարիզյան թիմը կրկնել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի գրառումը, որն արվել էր 2017 թվականի ամռանը Նեյմարի` ֆրանսիական ակումբ տեղափոխվելուց օրեր առաջ:

Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նսոկին մասնակցել է 3 հանդիպման, որոնցում 1 դեղին քարտ է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել