Aravot.am-ը գրում է.

Անցյալ տարվա համեմատությամբ՝ այս տարի բանան ներկրողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլեւ պակասել է «Եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը», սեպտեմբերի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ու նաեւ շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, երբ որ բազմաթիվ հարցեր կլուծվեն եւ բազմաթիվ հարցերի լուծման շղթայական գործընթացը կսկսի, այսինքն՝ նրանք, որոնք վերջնական լուծումներ չեն ստանա, առնվազն նրանց լուծման գործընթացը կսկսի»։ Օգոստոսի 30-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր թեթեւ արդյունաբերության՝ մասնավորապես, հագուստի, կոշիկի, կաշվի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները եւ հեռանկարները քննարկելու նպատակով:

Փաշինյանը քննարկման մասնակիցներին, մասնավորապես, ասել էր. «Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում առանձնակի գնահատականի արժանանա աշխատանքը, եւ տեղի ունենա ընդհանրապես աշխատանքի փառաբանում:… Շատ կարեւորում ենք մի միջավայրի ստեղծումը, որտեղ գործարար հմտություններ ունեցող մարդիկ հնարավորություն ունենան իրենց պոտենցիալը լիարժեք կիրառել՝ առանց որեւէ արհեստական սահմանափակման, իրենց գործունեության համար պատասխանատու լինեն միայն իրենց կազմակերպչական եւ գործարար ընդունակությունների եւ աշխատեն հավասար պայմաններում, օրինական դաշտում»:

Ապա նա հավելել էր. «Մեր կառավարության դիրքորոշումը եւ մոտեցումը հետեւյալն է. շատ արագ այն բանից հետո, երբ ես ընտրվել եմ վարչապետ, ինձ համար կարեւոր է եղել, որ մենք բիզնեսին ուղղենք հետեւյալ ուղերձը. որեւէ բիզնես, որեւէ գործարար, որեւէ ընկերություն ազատ է որեւէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ որեւէ ընկերություն չի կարող կոռուպցիոն պարտավորություն կամ ոչ թե պարտավորություն, այլ հարկադրանք որեւէ ձեւի հարաբերություն ունենալ պետական որեւէ մարմնի հետ, եւ ես ինքս ինձ համարում եմ այս պայմանի լիարժեք իրագործողը:

Հետեւաբար, ո՞րն է մեր շահագրգռությունը ոլորտի հետ մեր հարաբերություններում, որ ձեր գործերը հնարավորինս լավ գնան, որպեսզի դուք հնարավորինս մեծ թվով աշխատատեղեր ստեղծեք եւ դրա արդյունքում հնարավորինս շատ հարկեր վճարեք պետբյուջե, բայց այնպիսի միջավայր ունենանք, որը հնարավորություն կստեղծի հետագա աճի, զարգացման համար: Եվ եթե պայմանականորեն կարող ենք ասել մեր ուղերձը տնտեսական միջավայրին, գործարար աշխարհին հետեւյալն է՝ «Հարստացե՚ք եւ հարստացրե՚ք օրինական՝ պետությանը, մարդկանց, բոլորին՝ հավասար դաշտում աշխատելով»: Տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը եւ գործելու ժամանակն, իսկապես, վաղուց է եկել: Բարենպաստ մթնոլորտի առկայության մասին հայտարարություններին արդեն իսկ պետք է փոխարինեն քայլերը: Վերջերս, օրինակ, նման մթնոլորտի առկայությունը շեշտելու նպատակով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, թե՝ 240 միլիոն դոլարի իրատեսական ներդրումներ կան: «Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիներ եւ կազմակերպություններ են հետաքրքրվել ՀՀ ներդրումային միջավայրով եւ հայտարարություններ արել ներդրումների մասին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Խոսքը մայիսի կեսից մինչեւ այս պահին է վերաբերում: Այդ թիվն անցնում է մեկ միլիարդ դոլարը: Դրանից 240 միլիոն դոլարն իրատեսական է:

Աշխատում ենք այդ կառույցների եւ քաղաքացիների հետ, որպեսզի իրենց ծրագրերը վերածվեն բիզնես-նախաձեռնությունների»: Նա տեղեկացրեց, որ մայիսից սկսած 57 միլիոն դոլարին համարժեք ներդրումների պատրաստակամություն է դրսեւորվել մի շարք կազմակերպությունների կողմից. «Դրանք, սակայն, առաջիկա տարիներին պետք է կատարվեն»: Նա նաեւ նշեց, որ նախարարությունն առաջիկայում ԱԺ կներկայացնի 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից մեկով կերաշխավորեն օտարերկրյա ներդրողների համար լավ պայմանների ստեղծումը ՀՀ-ում. «Դա պետք է տեղի ունենա պետական մարմինների երաշխավորված եւ կանխատեսելի վարքագծի պայմաններում: Չի կարող պատահել, որ որեւէ պետական մարմին որոշի անել ներդրումային ծրագիրը խաթարող գործողություն»:

Մինասյանի փոխանցմամբ՝ մյուս օրենսդրական նախաձեռնությամբ ավելացնելու են ներդրողների բիզնես-ծրագրերի պաշտպանվածության գործիքները. «Նրանք պետք է ռիսկերից, այդ թվում՝ արտարժույթի տատանման, ապահովված լինեն»: Ակնհայտ է, որ կառավարությունն առայժմ խոսում է «պատրաստակամությունների», «մտադրությունների» մասին, սակայն ինչպիսին է իրականում պատկերը: Գործնականում իրավիճակը չի կարելի ոգեւորիչ համարել: Ավելին՝ կան նույնիսկ անհանգստացնող փաստեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել