Aysor.am-ը գրում է.

Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների և հակահանրապետականների, սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Նախօրեին Բաքվում Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցավ այսպես ասած՝ Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձի շքերթը՝ դաշնակցական-բոլշևիկյան ուժերից: Մինչդեռ 100 տարի առաջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի օկուպացիան թուրքական Նուրի փաշայի զորքերի կողմից: Ուղիղ 100 տարի առաջ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը թուրք հրամանատար Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքվում կազմակերպեցին մեծ ջարդ, որին զոհ գնացին բազմաթիվ հայեր և որի արդյունքում Բաքվում հաստատվեց ադրբեջանաթուրքական-մուսաֆաթական իշխանություն: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոսեց մեկ ազգ, երկու պետություն կոնցեպտից՝ նշելով, որ Թուրքիան և Ադրբեջանը միասնական պետք է պայքարեն իրենց հակառակորդների դեմ: Ալիևը ավելի հեռուն գնաց՝ որքան հզոր լինի Թուրքիան, այդքան հզոր կլինի Ադրբեջանը ուղերձով: 

Նմանատիպ ելույթով հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ նշելով, որ Անկարան Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունների կողքին է: Ավելին, Էրդողանը կոպտորեն խախտեց Ցյուրիխյան պրոտոկոլները, որոնք կնքել էին 2009-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ԱԳ նախարարների միջնորդությամբ և նշեց, որ Հայաստանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հայկական զորքերը դուրս չգան տարածքներից: 

Սա ուղղակի միջամտություն է արցախյան կարգավորման գործընթացին: Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Թուրքիան անելիք չունի այդտեղ: Առնվազն մտահոգիչ է, որ իրական օկուպանդտ Թուրքիան խոսում է օկուպացիայի մասին, իրական դահիճը խոսում է Խոջալուի ջարդերի մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել