Tert.am-ը գրում է.

Սա մեր խորհրդակցությունները և համագործակցությունը մշտապես ակտիվ պահելու գործառույթներից է: Մեզ համար սա շատ մեծ նշանակություն ունի, որովհետև առիթ է՝ միասին գնահատելու ներկայիս իրավիճակը, միասին խորհրդակցելու և ուրվագծելու այն բոլոր քայլերը, որ մենք միասին կատարում ենք: 

Այս մասին Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինր օրակարգով է գտնվում Արցախում: «Սա միասնական աշխատանք է: Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը վերաբերում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղին, և վերջնական որոշումն ու որոշիչ ձայնն այս հարցում պատկանում է Արցախին: Եվ առանց խորհրդակցելու, առանց միասին աշխատելու մենք չենք կարող որևէ լուրջ առաջընթաց գրանցել: Սա էր այցի առաջնային նպատակը: Սա մշտական գործընթաց է, շարունակական գործընթացի հատվածներից մեկն է»,-նշել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ այցի շրջանակներում առիթ է ունենալու նաև տեսնելու, շփվելու Արցախի հասարակության, հատկապես, երիտասարդության հետ: «Գիտեք, որ բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են: Արցախցիները, մարդիկ, կոնկրետ՝ 150 հազար, իրենց անուններով, առօրյայով, իրենց ընտանիքներով, իրենք հոգսերով, իրենց հույսերով, իրենց նպատակներով, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, կերտում են իրենց ապագան, իրենց կյանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել