168.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության պայմանագրի դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին: Այդ մասին հաղորդվում է նախագահի կայքում:

«Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 6-ի որոշման համաձայն՝ աջակցության են արժանացել Ուկրաինայի կողմից Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին 1997 թվականի մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի դադարեցման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության առաջարկությունները»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել