Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տներից մեկում:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 45 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 00:20-ին:

Տունն ամբողջությամբ (մոտ 100 քմ) այրվել է: Տուժածներ չկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել