operativ.am-ը գրում է

ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ–կրտսերը ամերիկյան Breibart News կայքին տված հարցազրույցում քնադատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամային։

Օբամային ԱՄՆ լավագույն «վաճառող» անվանելով՝ Թրամփ–կրտսերն ակնարկել է, որ նախկին նախագահը կարողանում էր շահեկան լույսի ներքո ցուցադրել իր քաղաքական անհաջողությունները։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ում «մտածող» մարդկանցից ոչ ոք չի հավատում, թե Օբաման «ինչ–որ լավ բան» է արել Միացյալ Նահանգների տնտեսության և ներքին քաղաքականության համար։

Նա նշել է, որ նախկին նախագահի բոլոր գործողությունները երկիրն ավելի «թույլ» են դարձրել և «ռիսկային վիճակի» մեջ են դրել։

«Ամեն անգամ, երբ նա կարմիր գիծ էր քաշում, մյուս երկրներն անցնում էին այն։ Հետո նա դա նորից էր անում, և նրանք կրկին անցնում էին»,– ասել է Թրամփ–կրտսերը։

Նախագահի որդին ասել է, որ իր հոր նախագահ ընտրվելուց հետո երկրում իրավիճակը փոխվել է։ Հիմնականում նա նշել է ԱՄՆ տնտեսական հաջողությունները. հարկային համակարգի ազատականացումն ու ՀՆԱ աճը։

 «Այժմ քաղաքում նոր շերիֆ է։ Մենք ամեն ինչ փոխել ենք»,– եզրափակել է Թրամփ–կրտսերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել