Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքի դպրոցի ուսուցչուհիներից մեկը մեղադրվում է երկու աշակերտի ծեծելու մեջ:

Նորա Դավթյանին 04.05.2018թ. Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է 8-րդ դասարանում: Աշակերտներից Շալիկո Սուքիասյանին իր տված հարցից և նրա պատասխանից հետո աշակերտները սկսել են ծիծաղել, ինչից զայրացած լինելով` Դավթյանը շուրջ 5-10 րոպե տևողությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նույն դասարանի աշակերտներ, անչափահասներ Է. Պ.-ին  և Շ. Թ-ին` ծեծի ենթարկելով նրանց:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծ:

Նորա Դավթյանը նախկինում դատված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել