Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի լույս 14-ի գիշերվանից «Առողջ սունկ» գործարանի Բյուրեղավանի մասնաճյուղի կոմպոստի արտադրամասի դեմ սկսված բողոքի ակցիան ավարտվել է երեկ, երբ կողմերը նոր հուշագիր են կնքել, իսկ բյուրեղավանցիներն էլ որոշել են սպասել մինչև սեպտեմբերի 20-ը և համոզվել՝ կատարում է իր պարտավորությունները տնտեսվարողը, թե ոչ։

Tert.am–ի հետ զրույցում բյուրեղավանցի Վահագն Հովսեփյանը մանրամասնեց, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Երեկ Բյուրեղավանի համայնքապետարանում ընկերության խորհրդի նախագահ Արեգ Գալոյանի , որոշ բնակիչների, ինչպես նաև փոխմարզպետի միջև եղավ քննարկում: Քննարկման թեման էր նախկինում քննարկված հուշագրի ստորագրումը: Քննարկվող կետերի թվում էր նաև մարզպետարանի համար՝  «Առողջ սունկ» ՍՊԸ-ի՝ այդ տհաճ հոտերի արտադրամասի տեղափոխմանն աջակցելու պատրաստակամությունը: Որոշ կետեր հանվեցին, ինչը, իմ կարծիքով, փաստաթուղթը թերի է դարձնում, դրա համար անձամբ չեմ ստորագրել այն: Բայց երեք կետով այդ հուշագիրը ստորագրվել է»,- մանրամասնեց բյուրեղավանցին:

Առաջին կետով՝ մինչև սեպտեմբերի 20-ը գործարանի սեփականատերը պետք է տեղադրի այնպիսի ֆիլտրերի համակարգ, որը 70-80 տոկոսով պետք է նվազեցնի արտանետումներն ու տհաճ հոտը, երկրորդ կետով, նա պարտավորվում է մինչև 2019 թ․ մայիսի 31-ը տեղափոխել այդ արտադրամասն այլ վայր ։Երրորդ կետով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծելու 3 հոգանոց հանձնաժողով՝ կազմված բնակիչների, տնտեսվարողի ու մարզպետարանի ներկայացուցիչներից։ Մարզպետարանի ներկայացուցիչը պետք է իրականացնի գյուղի տարածքում արտանետումների մոնիթորինգ ու կողմերի պարտավորվածությունների կատարումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել