Վերջերս ցանցում կրկին լուրեր տարածվեցին այն մասին, որ 32-ամյա Իրինա Շեյքը երկրորդ երեխային է սպասում: Դրա մեղավորը մոդելի նոր առօրեական կերպարն է:

Վերջին տարվա ընթացքում Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի երկրպագուները առաջին անգամ չէ, որ քննարկում են մոդելի հնարավոր հղիությունը: Կրակի վրա պարբերաբար յուղ են լցնում ԶԼՄ-ները՝ մե՛րթ հրապարակելով աղբյուրների տեղեկատվությունը, թե զույգը այցելում է ընտանիքի պլանավորման կենտրոն, մե՛րթ տարածելով լուսանկարներ, որոնցում նկատելի է Իրինա Շեյքի ոչ մեծ փորիկը: Վերջերս մոդելը իր կազմվածքը քննարկելու նոր առիթ է տվել:

Mail Online պորտալը հրապարակել է Շեյքի և նրա դստեր նոր լուսանկարը: Դրանում մոդելը սպորտային կիպ տաբատով է, երկար սև անձրևանոցով և երկարաճիտ կոշիկներով: Նշենք, որ հագուստն ընդգծել է նրա ոչ մեծ փորիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել