ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է  Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն պարբերական և կխթանեն բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացումը։

ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները։ 

 Նույն օրը դեսպաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել