Նորարարական ու առաջադեմ, հնի ու նորի էսթետիկ համադրություն. Երևան Մոլում երեկ պաշտոնապես իր դռներն է բացել «Երևան Գելըրի» նոր առևտրաժամանցային կոնցեպտը: Ինքնատիպ նախագիծը հին Երևանի կոլորիտային փողոց է, որտեղ ճարտարապետական ու դեզայներական լուծումները խորհրդանշում են մայրաքաղաքի ջերմ շունչն ու տաքուկ միջավայրը: BlogNews.am-ը ներկա է եղել իր ձևաչափով ու ինտերիերով տարբերովող հարթակի բացման արարողությանն ու ֆիքսել հետաքրքիր դրվագները:

Շատրվան, քաղաքային նստարաններ, քարե սալահատակ, վարդագույն տուֆից սյուններ,մեղմ քաղաքային երաժշտություն ու փողոցում շրջող Կարաբալա. Մանրակրկիտ ընտրված դետալները բացառիկ հանգստություն են պարգևում այցելուներին ու նրանց  տեղափոխում հին երևանյան անկյուն: Ինքնատիպ գաղափարը հեղինակել է ճարտարապետ Արտակ Կնյազյանը: Ասում է՝ նախագիծը նպատակ ունի կոտրել բոլոր կարծրատիպերը առևտրի կենտրոնների մասին.« Մենք ստեղծել ենք մի անկյուն, որտեղ  մարդիկ Երևանից գալով Երևան Մոլ, նորից գտնեն մի փոքր Երևան: Չենք կրկնել երևանյան որևէ փողոց ամբողջությամբ, բայց ստեղծել ենք կոլորիտային ու լավ մթնոլորտ: Մենք կարծում ենք, որ պետք է լիներ մի անկյուն, որտեղ խանութները առաջին պլանում չլինեին, ընդհակառակը՝  տարածքն այնքան  ջերմ ու տրամադրող պետք է լինի, որ նորից ու նորից ցանկություն առաջանա վերադառանալ երևանյան փողոցներից մեկը: Չեմ վախենա ասել, որ մեր մեզ հաջողվել է»,-նշում է «Արխանգել» ճարտարապետական ընկերության տնօրենը:

_H2A5735_H2A5673

 «Երևան Գելըրի» փողոցում ոչ միայն կարելի է շոփինգ անել, այլև հաճելի ժամանց անցկացնել տարածքի սրճարանում՝ ընտանեկան ու ընկերական միջավայրում: Գաղափարից մինչև իրականցում մասնագետների պրոֆեսիոնալ  թիմից պահանջվել է մոտ մեկուկես տարի.« Նախագիծը երկար ժամանակ խմորումների մեջ էր, քանի որ այն ռիսկաին էինք համարում:  Երևանից մի կտոր ստանալը  այնքան էլ հեշտ չէր: Որպես ճարտարապետ կարող եմ ասել,որ այստեղ ամենակարևորը ճարտարապետական դետալները չեն, այլ ճարտարապետական դետալների ճիշտ համադրությունը, որոնց օգնությամբ ստացանք այս ամենը:Կարծում եմ կոնտրաստը հետաքրքիր է, երբ ժամանակակից առևտրի կենտրոնում հանկարծ կարող ես հայտնվել հին փողոցում: Սա գաղափար է, որ չի կրկնում ոչ մեկին»:

_H2A5681_H2A5699Երևան Մոլը հավատարիմ մնալով իր նորարարական ու առաջադեմ ռազմավարությանը, մայրաքաղաքի 2800-ամյակի առթիվ հաճելի անակնկալ է մատուցել երևանցիներին հենց այս շրջանում բացելով «Երևան Գելըրին».«Հետաքրքիր գաղափար է նմանը չունեցող կոնցեպտով: Իսկ ինչու հենց Մոլում,որովհետև մարդիկ առևտուրն ու ժամանցը  կարող են համեմել գողտրիկ երևանան փողոցում ժամանակ անցկացնելով: Շոփինգ զոնայում ներկայացված են մոտ 15 բրենդային խանութ սրահներ,որոնք թեև անմիջականորեն կապ չունեն Երևանի կոնցեպտի հետ, սակայն  մեր հաճախորդները միանշանակ գոհ կլինեն ,քանի որ մինչ այս,խանութ սրահների պահանջարկը մեծ էր, բայց ներկայացված չէր մոլում»,- ասաց առևտրաժամանցային կենտրոնի մարկեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը:

Բացման արարողությունն ուղեկցվեց  Հայաստանի Ջազ նվագախմբի կենդանի կատարումներով՝ նվիրված Երևանին: Հյուրերին ու այցելուներին սպասվում էր համեղ հյուրասիրություն՝ տնական գաթաներ, փախլավա, հալվա ու անուշահամ մրգեր:

_H2A5687_H2A5743_H2A5668_H2A5709_H2A5690_H2A5697_H2A5667_H2A5702_H2A5704_H2A5711_H2A5696Նյութը՝ Էմմա  Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել