37-ամյա Ռիաննոն Մալբասը իր երկամյա որդու՝ Խավիի մոտ չարորակ ուռուցք է նկատել՝ պարզապես նրա լուսանկարին նայելով։

Լուսարձակը երեխայի աչքի մեջ ընդգծել էր խոշոր սպիտակ կետը, ինչը քաղցկեղի ախտանիշներից է, հաղորդում է Mirror-ը։

Բժշկի դիմելով՝ մոր կասկածները հաստատվեցին։ Բժիշկների խոսքով՝ շուրջ մեկուկես տարի հիվանդությունը զարգացել է առանց ախտանիշերի։

Այժմ տղան բուժվում է քաղցկեղի դեմ Վուսթերի մանկական հիվանդանոցներից մեկում։ Քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի մի քանի կուրսերից հետո ուռուցքի չափսերը նվազել են։ Բժիշկները հույս ունեն, որ կկարողանան հաղթահարել հիվանդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել