Պատանի հասակում Նաթան Բուսը հասկացել է, որ ցանկանում է բեռնատարի վարորդ դառնալ: Նաթանն ինքը չգիտեր, թե որտեղից է նրա մոտ սեր առաջացել մեքենաների և ճանապարհների հանդեպ. ընտանիքը, որը որդեգրել էր նրան մանուկ հասակում նույնպես չէր կարող բացատրել դա՝ պատմում է The Washington Post-ը:

23 տարեկանում Նաթանը իմացել է, որ իր կենսաբանական հայրը նույնպես մի ժամանակ բեռնատարի վարորդ է եղել, սակայն այլ տեղեկություն նա չի իմացել և առանձնապես չի ցանկացել իմանալ: Երբ Նաթանը 26 տարեկան է դառնում նա աշխատանքի է անցնում Rock Solid Transport ընկերությունում: Այնտեղ նա ծանոթանում է Ռոբերտ Դեգարո անունով 55-ամյա տղամարդու հետ և նրանք շատ արագ ընկերանում են:

Երկու տարի տղամարդիկ մոտ ընկերություն են անում, կատակում, ծիծաղում, շփվում են Facebook-ում: Բայց մի անգամ Ռոբերտի հետ նամակագրությունը նկատում է Նաթանի մայրը: Նա երկար ժամանակ փորձում է հիշել իրեն ծանոթ ազգանունը: Վերջապես կինը հիշում է, որ այդ ազգանունն իրեն ասել են մանկատանը, որտեղ նա որդեգրել է Նաթանին:

Երիտասարդը որոշում է չլռել և իր կենսաբանական հորը պատմում է ողջ ճշմարտությունը: Նրանք երկուսն էլ ապշած էին և չգիտեին, թե ինչ ասել իրար: Ավելի ուշ Դեգարոն իր մեջ ուժ է գտնում բացատրելու որդուն, թե ինչու է ստիպված եղել նրան մանկատուն հանձնել՝ ասելով, որ այն ժամանակ ինքը և իր նախկին կինը գումար չեն ունեցել, որպեսզի կարողանան պահել երեխային

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել