Կանադացի Մորիս Դեժարդանը աշխարհի ամենատարեց մարդն է, ում հետ կատարել են դեմքի ամբողջական փոխպատվաստում՝ տեղեկացնում է Daily Mail-ը:

Դժբախտ պատահարի հետևանքով դեմքի մեծ մասը կորցրած 64-ամյա որսորդը վերջին յոթ տարիների ընթացքում տառապել է անընդմեջ ցավից և չի կարողացել ոչ ուտել, ոչ խմել: Ջերալդը տարիներով դեմքի համապատասխանության թեստեր է անցել և այցելել հոգեբաններին, ովքեր օգնել են նրան հաղթահարելու նոր դեմք ձեռք բերելու հետ կապված բարդույթը:

Վիրահատությունը տևել է 30 ժամ, վիրահատությանը մասնակցել են 100 բժիշկներ: Փոխպատվաստել են տղամարդու դունչը, ատամները, շրթունքները, դիմային մկանները և նյարդերը: Այժմ նա կարող է ուտել, խոսել և զգալ հոտերը:

Վիրահատությունը կատարվել է մոտ մեկ տարի առաջ, սակայն միայն հիմա բժիշկները կարող են փաստել, որ այն հաջողվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել