Սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը երիկամների խրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց շրջանում։

Գիտնականներն ուսումնասիրել են 1999-2011-ն ընկած հետազոտությունների արդյունքները, որոնց 4863 մարդ է մասնակցել։ Բոլորը տառապել են երիկամային անբավարարվածությամբ։

Պարզվել է, որ նրանք, որոնք կոֆեինի բարձր չափաբաժիններ են ստացել, 22 տոկոսով նվազեցրել են վաղաժամ մահվան հավանականությունը՝ ի տարբերություն նրանց, որոնք օրական 28․2 միլիգրամից պակաս սուրճ են օգտագործել։

Մասնակիցների շրջանում, որոնք օրական 103 միլիգրամ կոֆեին են ստացել, մահվան հավանականությունը նվազել է 26 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել