Շվեդիայի նախկին վարչապետ և ԱԳ նախարար Կարլ Բիլդտը վստահ է, որ մարդկանց մեջ վերածնվել է հավատը Եվրամիության նկատմամբ։

Քաղաքական գործչի խոսքով՝ հարցումների տվյալները վկայում են, որ Եվրամիության քաղաքացիների շրջանում աճում է ԵՄ-ի նկատմամբ վստահությունը։

«Վերջին երկու տարում Եվրամիության աջակցությունը մեծանում է։ Ակնհայտ է, որ պատճառն այն չէ, որ բոլոր մարդիկ միասին սկսել են սիրել Յունկերին և ոչ էլ այն, որ անսպասելիորեն բոլորին սկսել է դուր գալ Բրյուսելը»,-ասել է Բիլդտը։

«Դրա պատճառը ՊԹԲ-ի արդյունքն է՝ ինչպես մենք ենք անվանում, ինչը նշանակում է Պուտին, Թրամփ, Brexit։ Մարդիկ հասկանում են, թե ինչպիսի աշխարհում են իրենք ապրում»,-հստակեցրել է նա։

Բիլդտը հիշեցրել է, որ մարտահրավերների ցանկն ավելի է ընդլայնվում։ Որոշ մակարդակով սպառնալիք է Չինաստանը, Մերձավոր Արևելքում իրադարձությունները, Աֆրիկայում ժողովրդագրական պայթյունը և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել