Panorama.am-ը գրում է.

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջանում է, նա հանդիպելու է այդ երկրի նախագահի և ուժային կառույցների ղեկավարների՝ այդ թվում հետախուզության ծառայության ղեկավարի հետ։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, փորձագետները կարծում են, որ  այցը կարող է պայմանավորված լինել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրման հերթական գործարքի հետ։

Աղբյուրը գրում է, որ հանդիպումների վերաբերյալ մանրամասներ չի կարողացել ճշտել ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ նախագահի աշխատակազմից։

Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Ռուսաստանից, այլև ուրիշ երկրներից, այդ թվում Իսրայելից։ Ռազմակական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը  նշել է, որ Ադրբեջանն արդեն երկար տարիներ հետաքրքրված է իսրայելական զենքով ու զինտեխնիկայով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել