Թավշյա հեղափոխությունից հետո համացանցում, մասնավորապես՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվեցին մի շարք էջեր ու խմբեր, որոնք փորձում էին հեղափոխությունն օգտագործել անձնական շահերին ծառայեցնելու համար։ Դրանք հիմնականում տարածում էին էժանագին ու հուզական լուսանկարներ կամ հոդվածներ՝ դրանով իրենց կողմը գրավելով դյուրահավատ մարդկանց։

Այդպիսի մի էջ էլ «Դուխով Հայաստան» էջն է։ Սկսած օգոստոսի 7-ից՝ այն պարբերաբար կեղծ ու ոչ հավաստի տեղեկատվություն է տարածում Ֆեյսբուքում, որին մի շարք մարդիկ կուրորեն հավատում են։

Առավել աղմկոտ էին վերջին հայտարարությունները, որտեղ իբր Արարատ Միրզոյանի անունից հայտարարություն է արվում, որ Արցախը տուգանքի հետ պետք է վերադարձնենք Ադրբեջանին, ու որ Նիկոլ Փաշինյանը հիմա բանակցում է այդ գործընթացն անարյուն կազմակերպելու համար։ Ապատեղեկատվության հեղինակները չեն խորշել նաև անդրադառնալ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին՝ նրան լրտես անվանելով, ով փորձել է սեպ խրել հայ և ադրբեջանցի եղբայրների միջև։

Իսկ ինչո՞վ է հետաքրքրական այս ամենը, և ինչո՞ւ որոշեցինք անդրադառնալ այս թեմային։ Բանն այն է, որ էջի «Ինֆորմացիա» բաժնում նշված (010) 23-83-30 հեռախոսահամարը պատկանում է ոչ ավել, ոչ պակաս «Կյանքի խոսք» աղանդին։ Մեր ընթերցողներից մեկը հաստատեց, որ նա զանգահարել է նշված համարով, ու պատասխանողը հաստատել է, որ հեռախոսահամարն ու ֆեյսբուքյան էջն իրենցն են։ 

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․ «Կյանքի խոսքը», շահարկելով Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անդամների անունը, բացահայտ հակահայկական քարոզ է վարում, որը լի է բազմաթիվ վտանգներով։

Սա էլ՝ ապացույցն այն բանի, որ հեռախոսահամարը պատկանում է «Կյանքի խոսքին»։

Ստորև ներկայացնում ենք մի քանի screenshot այդ էջից, որտեղ բացահայտ ծաղր ու ապատեղեկատություն է տարածվում՝ օգտագործելով Նիկոլ Փաշինյանի անունը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել