Armsport.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին վերջին հավաքն է անցկացրել Երևանի «Օլիմպավանում»։

Սեպտեմբերի 16-ին թիմը կմեկնի Սլովակիա, որտեղ կմասնակցի Աշխարհի առաջնությանը, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։

Ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԸՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ երևանյան հավաքը շատ արդյունավետ է եղել և տղաները պատրաստ են ԱԱ-ին։

«Վերջին հավաքին Ռուսաստանի մի քանի երկրների հավաքականներ էին ժամանել։ Միասին մարզումներ անցկացրինք։ 80 մարզիկ միաժամանակ մարզվում էին։ Պատկերացրեք՝ յուրաքանչյուր 2-3 րոպեն մեկ կարողանում էին զույգերով փոխանակվել, մարզվել։

Դա շատ կարևոր է, հատկապես մեզ համար, քանի որ բարձր քաշերում զույգի խնդիրներ ունենք։ Տղաների պատրաստվածությունը շատ լավ է։ Բոլորս լավ ենք տրամադրված»,-նշել է Բաբալարյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ընտրանին Սլովակիա կմեկնի հետևյալ կազմով`

55 կգ Տիգրան Մինասյան

60 կգ Արարատ Մանուչարյան

63 կգ Հրաչյա Պողոսյան

67 կգ Մալխաս Ամոյան

77 կգ Վահե Պողոսյան

82 կգ Էրիկ Էլոյան

87 կգ Հակոբ Բաղդասարյան

97 կգ Ռազմիկ Խաչատրյան

130 կգ Դավիթ Օվասապյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել