Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է «Նյուքասլի» հետ անցկացնելիք արտագնա խաղից ունեցած սպասելիքներով:

Հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 15-ին, և կմեկնարկի ժամը 18:00-ին:

«Բենիտեսն իսպանացի առաջին մարզիչն է, ով սկսել է աշխատել ԱՊԼ-ում 2004 թվականին: Նա շատ մեծ փորձ ունի, հիանալի գիտի Պրեմիեր-լիգան և յուրաքանչյուր մրցակցի:

Նրա թիմերը միշտ մրցունակ են եղել: «Նյուքասլը» սեփական ստադիոնում, իր երկրպագուներով շատ ուժեղ է:

Հիմա ինձ համար շատ կարևոր է նախ մտածել Նյուքասլում կայանալիք խաղի մասին, որպեսզի 3 միավոր վաստակենք: Դրանից հետո արդեն կմտածենք Եվրոպա լիգայի մասին: Ցանկանում եմ խաղից խաղ փոխել մեկնարկային կազմը: Յուրաքանչյուր խաղ տեղեկատվություն կտա այն մասին, թե մենք ինչպես կարող ենք խաղալ Պրեմիեր-լիգայում, Եվրոպա լիգայում և Գավաթի խաղարկություններում:

Ցանկանում եմ հաղթել շաբաթ, ցանկանում եմ հաղթել հինգշաբթի, ու նաև` հաջորդ կիրակի: Անհամբերությամբ ենք սպասում յուրաքանչյուր խաղի և մտածում ենք միայն այն մասին, թե ինչպես ավելի լավ հանդես գանք»,- Էմերիի խոսքերն է փոխանցում «FourFour Two»-ն:

Հիշեցնենք` հինգշաբթի` սեպտեմբերի 20-ին, «Արսենալը» Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում սեփական հարկի տակ կընդունի ուկրաինական «Վորսկլային», իսկ կիրակի` սեպտեմբերի 23-ին, անգլիական Պրեմիերի-լիգայի շրջանակում տնային հանդիպում կանցկացնի «Էվերթոնի» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել