Իտալական հայտնի Vogue ամսագիրը նորաձև ֆոտոշարքի համար ընտրել է ռուսական Չիկինսկայա գյուղը, որը գտնվում է Արխանգելսկի շրջանում։ Լուսանկարներում պատկերված են հյուսիսային բնության գեղեցկությունը, գյուղական փոքրիկ փողոցները և հին, մոռացված եկեղեցիները։ Հարկ է նշել, որ մոդելները, որոնք լուսանկարվել են այս ֆոտոշարքի համար, կրում են հայտնի բրենդներից գույնզգույն զգեստներ, սակայն նրանցից ոմանց դեմքերին անհայտ պատճառներով բեղեր են ամրացված։

Տվյալ մտահղացումը տարօինակ թվաց ընթերցողներից շատերին։ Նրանք նշեցին, որ Gucci-ի և Balenciaga-ի նման բրենդներն իրոք գեղեցիկ են նայվում ռուսական հյուսիսային բնության ներքո, սակայն հենց ինքը՝ մտահղացումը, դեռ մնում է անհասկանալի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել