Pornhub կայքը ներկայացրել է Apple-ի ցուցադրության ժամանակ պոռնոֆիլմերի դիտումների վիճակագրությունը: Պարզվել է, որ շատ մարդկանց համար նոր iPhone-ը և Apple Watch-ը ավելի հետաքրքիր և ուշագրավ են, քան մեծահասակների համար նախատեսված ֆիլմերը՝ գրում է life.ru-ն:

Նշվում է, որ Apple-ի նոր սարքավորումների ցուցադրության ժամանակ ամբողջ աշխարհում պոռնոկայքի այցելուների թիվը նվազել է 12%-ով:

Ցուցանիշը վերականգնվել է ցուցադրությունից անմիջապես հետո: Ուշագրավ է, որ օգտատերերի կեսը վերադարձել է Apple Watch-ի ցուցադրությունից հետո, իսկ այնուհետև նորից լքել է կայքը նոր iPhone-ների ցուցադրության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել