Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 23-ին բոլորս մեկ մարդու պես գնում և իրացնում ենք ազատ և թափանցիկ ընտրությունների մեր իրավունքը և ընտրում ենք այն ուժին, որին վստահում ենք. Նուբարաշեն համայնքում կազմակերպված հանրահավաքում ասաց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Այս անգամ ոչ ոք չի կարող գողանալ ձեր քվեն, կեղծել ձեր քվեն, միայն երևանցիներն են այսուհետ ընտրելու Երևանի քաղաքային իշխանություններին»,- ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն՝ ստեղծվել է «Իմ քայլը» դաշինքը: «Ցուցակում ներառված են մարդիկ, որոնք տասնյակ տարիներ ձեր կողքին են եղել, ժողովրդի կողքին, որպեսզի այս օրը գա: Ցուցակում ներառված են իրենց աշխատանքի պրոֆեսիոնալներ, մարդիկ, ովքեր ամեն օր գիշեր–ցերեկ ապրում ու մտահոգված են Երևանի ներկայով ու ապագայով»,- ասաց նա:

Քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագիրը, թե ինչ են անելու, եթե ստանան վստահության քվեն: Մարությանը նշեց, որ այլևս բոլոր կարևոր հարցերը կորոշվեն հանրաքվեի միջոցով: ՔՊ թեկնածուն խոսեց նաև տրանսպորտային խնդիրներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել