Aysor.am-ը գրում է.

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղական Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարգապահական պատիժը, որը ԵՄ-ի Խորհուրդը կարող է սահմանել իր երկրի նկատմամբ, «նվազագույն իսկ վտանգ» չի ներկայացնում:

Սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանը հավանություն է տվել այն բանաձեւին, որով ԵՄ-ի Խորհրդին կոչ արվում կարգապահական միջոցներ ձեռնարկել Հունգարիայի նկատմամբ՝ երկրի կողմից եվրոպական նորմերի և իրավունքի գերակայության սկզբունքների խախտման պատճառով: Խոսքն այն ընթացակարգի գործարկման մասին է, որը կարող է հանգեցնել ԵՄ-ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածի շրջանակներում Հունգարիային ԵՄ-ի Խորհրդում ձայնի իրավունքից զրկելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել