Tert.am-ը գրում է.

Վրաստանի կառավարության որոշումը, ըստ որի, սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում արգելվելու է բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը, դեռևս փոփոխության չի ենթարկվել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ վրացական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։

Դիտարկմանը, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպում է ունեցել «Վրացական երկաթուղու» տնօրեն Դավիթ Փերաձեի հետ, որին մասնակցել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոն և հացահատիկի ներկրմամբ զբաղվող 2 հայ գործարարներ, փոխնախարարն արձագանքեց․ «Այդ հարցի պատասխանը «Վրացական երկաթուղու» տնօրենը չէր կարող տալ,  չէր կարող տալ նաև հավաստիացումներ կամ խոստումներ։ Մեզ առաջարկեցին, որ հարցը քննարկվի ֆինանսների նախարարի հետ։ Իմ տեղեկություններով՝ մեր նախարարը քննարկման փուլում է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ»։

Արմեն Փամբուխչյանը շեշտեց, որ քննարկումն ընդամենը մեկ հարցի շուրջ է՝ ժամկետների երկարաձգման․ «Կարելի է ասել՝ բանակցությունների մեջ ենք վրացական կողմի հետ։ Բայց բանակցությունը մեկ հարցի շուրջ է, որ հետաձգվեն ժամկետները, որպեսզի մեր փոքր փոխադրողներ կարողանան լոգիստիկ հարցեր լուծել ու եղած պայմանագրերը կարողանան ի կատար ածել»,- շարունակեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել