Tert.am-ը գրում է.

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունը հնարավորություններ է ստեղծել իրական տնտեսական և քաղաքական առաջընթացի համար: Այս մասին գրում է Washington Times պարբերականը՝ նկատելով, որ առաջնընթացն ինչ-որ չափով տեղի է ունեցել, քանի որ երկրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ «որևէ աշխարհաքաղաքական օրակարգ չունի»:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հավատարիմ մնալու մասին հայտարարություններին՝ պարբերականը շեշտում է, որ այդպիսով Հայաստանի կառավարությունը հավատարմություն է հայտնում Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելուն:

Այդ ամենին զուգահեռ, ինչպես նշում է աղբյուրը, Փաշինյանը նախատեսում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում: «Նման հանդիպումները մեծ արձագանք են գտնում նախագահների հայրենիքում, և Հայաստանը բացառություն չէ:

Այդ հանդիպումից առաջ Փաշինյանը պետք է Միացյալ Նահանգներին ցույց տա այն պատճառները, որոնց համար աջակցություն պետք է ստանա»,- ասվում է հոդվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել