Կա՞ ավելի անհրապույր բան, քան դեղին ժպիտը։ Երբ ես իմացա այս պարզ, բնական բաղադրատոմսի մասին, որը ունակ է սպիտակեցնելու ատամները և բուժելու լնդերի հիվանդությունները, պարզապես շոկի մեջ էի։ Դա անհավանական է։ Հազարավոր մարդիկ տառապում են ատամների ուժեղ ցավից, լնդերի գրգռվածությունից, փխրուն ատամներից և  այլն։

Սակայն շնորհիվ այս պարզ բաղադրատոմսի՝ դուք կարող եք ազատվել այդ խնդրից։ Սա ատամների բնական սպիտակացնող և բուժող միջոց է, որը փոխեց իմ կյանքը։

Բաղադրիչներ՝

  • 1/4 թեյի գդալ օրգանիկ քրքումի փոշի,
  • 1/8 թեյի գդալ հալած կոկոսի յուղ։

Պատրաստումը՝

1. Թաթախեք ատամի խոզանակը մածուկի մեջ և մաքրեք ատամները, ինչպես սովորաբար, սակայն ողողելու փոխարեն, երբ ավարտում եք, թողեք ատամներին մածուկը 3-5 րոպե, որպեսզի այն կարողանա կատարել այդ հրաշքը։

2. Մանրակրկիտ լվացեք, այնուհետև վերցրեք երկրորդ խոզանակը՝ օգտագործելով սովորական մածուկ։ Եթե դուք կնկատեք որևէ դեղին գույն բերանի անկյուններում, լվացեք օճառով։

Դուք կարող եք նկատել տարբերությունն առաջին օգտագործումից հետո։ Եթե ոչ, արեք այն մի քանի օր շաբաթվա մեջ։ Արդյունքները չեն ուշանա և կզարմացնեն ձեզ։

3. Անհրաժեշտության դեպքում կրկնեք։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել