Tert.am-ը գրում է.

Էջմիածնում բողոքի ակցիա էին իրականացնում ԵԿՄ տարածքային բաժնի այն անդամներն ու ազատամարտիկները, ովքեր որոշ ժամանակ առաջ 200 քվեով որպես ԵԿՄ տարածքային բաժնի նախագահ են ընտրել Գագիկ Մելքոնյանին: Իսկ նախկին ղեկավարը՝ Մանվել Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, հրաժարական չի ներկայացրել, սակայն ԵԿՄ տարածքային բաժինը նրանից որևէ տեղեկություն չունի:

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ  ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին կալանավորելուց հետո մի քանի անգամ ԵԿՄ տարածքային բաժնի նախագահ են ընտրել, սակայն վարչությունը չի աշխատում:

Իշխան Հովհաննիսյանն ասաց, որ ամենաարդար ընտրությունն է տեղի ունեցել, որի արդյունքում որպես տարածքային բաժնի ղեկավար է ընտրվել Գագիկ Մելքոնյանը: Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ընտրվել է, սակայն որոշ ուժեր ցանկանում են «պահել» կառույցը. «Ես ընտրվել եմ, սակայն թող հիմա վարչությունը տան ինձ, և կրկին ընտրություն լինի, ես արդարությունից չեմ վախենում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել