Tert.am-ը գրում է.

«Տրանսֆորմատոր» բիզնես բլոգի վարող Դմիտրի Պորտնյագինը հանդիպել է Forbes-ի վարկածով Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ մադկանցից մեկի՝ 950 մլն դոլար կարողության տեր գործարար Ռուբեն Վարդանյանի հետ:

Հատկանշական է, որ Պորտնյագինը հայազգի միլիոնատիրոջը բնութագրում է որպես շատ բացառիկ մարդ, որին պետք է չափազանց ուշադիր լսել:

Խոսելով խոշոր բիզնես վարելու հմտությունների, գաղտնիքների մասին՝ Վարդանյանը նկատել է, որ իրականում չկա ղեկավարման 100%-անոց ճիշտ բանաձև, քանի որ դրանցից յուրաքանչյուրը թեկուզ մեկ բացառություն ունի:

«Առաջին դեմքի համար գլխավոր առաջադրանք է տալ հստակ ազդակ այն մասին, թե ինչ մոդելով է նա ուզում աշխատել: Իհարկե, ոչ մեկիս համար էլ հեշտ չէ, բայց եթե կարողանում ես մարդկանց բացատրել, թե ինչ ես ուզում, ինչպես է պետք աշխատել, և եթե նրանք համաձայն են տեսակետիդ հետ, ապա շատ արդյունավետ են աշխատում»,-նշել է Վարդանյանը:

Խոսելով երիտասարդության մասին՝ գործարարը պատմել է, որ 15 տարեկանից (1983թ.) որոշել էր, որ կյանքում գումար է վաստակելու, մեծ մարդ է դառնալու բացառապես իր ուղեղը վաճառելու շնորհիվ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել