Կարդալուց հետո, թե խանութում վաճառվող կոսմետիկ դիմակների մեծ մասն ինչ վնասակար նյութեր են պարունակում, երևի այլևս չեք գնի դրանցից։ Փոխարենը բնությունը մեզ հազարավոր ու միլիոնավոր բնական միջոցներ է ընձեռել, որոնք բացասական ազդեցություն չեն ունենում մարդու օրգանիզմի վրա։

Ահա մի քանի բնական դիմակ, որոնք կթարմացնեն ձեր մաշկն ու կօգնեն ազատվել բազում խնդիրներից։

Մաշկի գրգռվածությունը հանգստացնող դիմակ

Վերցրեք մեկ բանան, աղացեք, ավելացրեք մեկ թեյի գդալ սոդա և մեկ թեյի գդալ մածուն։ Լավ խառնեք ու քսուքը քսեք դեմքին՝ թողնելով 10-15 րոպե, որից հետո այն լվացեք գոլ ջրով։

Օգնում է ազատվել սև փոսիկներից

Երկու թեյի գդալ մածունը խառնեք մեկ թեյի գդալ կոսմետիկ սոսնձի հետ, ապա ավելացրեք կես թեյի գդալ մեղր (եթե ալերգիկ չեք)։ Խառնուրդը քսեք մաշկին և կրկին թողեք 10-15 րոպե, որից հետո լվացեք սառը ջրով։

Դիմակ՝ չոր մաշկի դեմ

Վերցրեք լավ հասած ավոկադո, կիսեք և մեկ կեսին խառնեք մեկ թեյի գդալ կաթ և մեկ թեյի գդալ մեղր։ Բաղադրիչները լավ խառնեք, ապա քսեք մաշկին՝ թողնելով 10-15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով։

Մաշկը ձգելու համար

Վերցրեք լավ հասած լոլիկ, կտրատեք և մասերը դրեք դեմքի վրա։ Որքան էլ զարմանալի թվա, ամեն օր հասած լոլիկի կտորները 10 րոպե մաշկի վրա դնելով՝ արդյունքը կնկատեք ընդամենը մի քանի շաբաթում։

Յուղոտ ճակատի դեմ

Աղացեք կարտոֆիլը, ապա դրան ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ։ Խառնուրդը քսեք ճակատին և լավ տրորեք, այնուհետև լվացեք սառը ջրով։

Սև կետիկներից ազատվելու համար

Մեկ թեյի գդալ թարմ կիտրոնի հյութին խառնեք մեկ թեյի գդալ մեղր։ Սկզբում գոլ ջրով լվացեք դեմքն ու խառնուրդը քսեք դեմքին։ 20 րոպե անց լվացեք գոլ ջրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել