Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսն առաջին անգամ պատմել է դստեր՝ Կոկոյի մասին, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ 44-ամյա Ռոբին և կինը՝ 39-ամյա Աիդա Ֆլիդը, պաշտում են փոքրիկին, գրում է The Sun-ը։

«Կոկոն ամենահանգիստ երեխան է, որին ես երբևէ տեսել եմ։ Զվարճալի է, բայց երբ լույս աշխարհ է գալիս առաջին երեխադ, աշխատում ես հնարավորինս լուռ մնալ, դողում ես, դուռն ես պահում, երբ ինչ-որ մեկը գալիս է։ Երբ լույս աշխարհ է գալիս երրորդը, ամեն ինչ ավելի դյուրին է՝ երեխաները խաղում են, շունը հաչում է, հեռուստացույցը միացված է, իսկ փոքրիկը քնած է»,-ասել է երգիչը։

Ռոբին ասել է նաև, որ իր հնգամյա դուստրը՝ Թեդին և երեք տարեկան որդին շատ են սիրում կրտսեր քրոջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել