Հարցումների համաձայն՝ շատ մարդիկ տարօրինակ կերպով երբեք սեքսով չեն զբաղվել առավոտյան, գրում է գերմանական Focus պարբերականը։ Ընդ որում՝ առավոտյան սեքսը ոչ միայն օրը լավ տրամադրությամբ սկսելու պարզ միջոց է, այլ նաև արդյունավետ աշխատանքի խթան։

Սեքսուալ սովորույթների մասին հարցմանը, որն իրականացվել է mattressadvisor.com կայքի պատվերով, 1000 մարդ է մասնակցել։ Բոլոր տղամարդիկ և կանայք, որոնց միջին տարիքը 36-ն է եղել, ամուր հարաբերությունների մեջ են եղել իրենց զուգընկերոջ հետ և միասին են ապրել։

Հարցմանը մասնակցած կանանց 50%-ն ասել է, որ առավոտյան պարզապես տրամադրություն չունի սեքսի համար, 35,6%-ը հայտնել է, որ պարզապես ժամանակ չի ունենում, իսկ 32,9%-ն ասել է, որ օրվա այդ ժամերին բավականաչափ էներգիա չի ունենում սեքսի համար։

Ընդ որում՝ կանանց 45%-ը և տղամարդկանց 53%-ն ասել են, որ առավոտյան սեքսը բարձրացնում է իրենց աշխատունակությունը և ավելի արդյունավետ ու կրեատիվ է դարձնում։ Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր առանձնահատուկ գոհ են եղել իրենց հարաբերություններից, մյուսներից ավելի հաճախ են զբաղվել առավոտյան սեքսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել