Բոլոր հասարակություններում էլ երբեմն պատահում են հայտնի սկեսուր-հարս կոնֆլիկտները։ Սակայն փաստ է, որ եթե երկու կողմերն էլ հնարավորինս բարեկիրթ լինեն, ոչ մի կոնֆլիկտ էլ չի առաջանա։ Մինչ այդ հոգեբանները հարցումներ են կատարել և պարզել, թե որ գործոնները կարող են սրել սկեսուր-հարս հարաբերությունները։

Այդ հարցումների արդյունքների հիման վրա էլ ձեզ ենք ներկայացնում 5 բան, որ ոչ մի դեպքում սկեսուրները չպետք է ասեն իրենց հարսներին։

Երբեք մի հրահանգեք, թե ինչպես պետք է մաքրել տունը, անել այս կամ այն գործը։

Դադարեք նրան խոհանոցում անընդհատ նկատողություններ անելուց։ Եթե հարսն ինքն է խորհուրդներ հարցնում, ապա միայն այդ դեպքում կիսվեք ձեր խոհարարական փորձով։

Երեխային անընդհատ մի վերցրեք մոր գրկից։ Երեխաները, հատկապես նորածիններն ու մանկահասակները պետք է հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն իրենց մոր հետ, քանի որ հենց մոր գրկում են նրանք իրենց լիովին հանգիստ զգում։

Մի խոսեք հարսի հետ այն մասին, թե ում պատրաստած ուտեստներն է ձեր որդին սիրում․․․

Երբ ձեր որդին ու հարսը վիճում են, անհարկի մի միջամտեք։ Դա նրանց կյանքն է, իրենք կռվում են, իրենք էլ կբարիշեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել