Tert.amLife-ը գրում է.

Մայա Պողոսյանը այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Տոնական օրը Մայայի համար սկսվել է դեռ կեսգիշերից: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ամուսնու և որդու մատուցած անակնկալի մասին և նշել, թե այս տարի ինչպես է տոնելու տարեդարձը:

Մայան ասաց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մեծ խնջույք չի նախատեսել հստակ պատճառներով. «Քանի որ իմ ամենամոտ մարդկանցից մի քանիսը երկրում չեն և մասնավորապես եղբայրս, այդ պատճառով ծննդյանս խնջույքը փոքր-ինչ հետաձգել եմ: Այսօր կհավաքվենք մի քանի մտերիմ մարդկանցով և ավելի նեղ միջավայրում կնշենք տարեդարձս,-ասաց նա և ավելացրեց, որ տարեդարձը տոնել սկսել են դեռ կեսգիշերից,-Երեկ երեկոյան ընկերներիս հետ ընթրիքի էինք քաղաքից դուրս և այնպես ստացվեց, որ մեր ժամանցը երկարեց ու արդեն 12-ն անց էր: Ինձ սկսեցին շնորհավորել, հետո տեղափոխվեցինք մեկ ուրիշ վայր ու շարունակեցինք նշել տարեդարձս»:

Մայան պատմեց, որ այս տարի որդին՝ Ալեքսը իրեն առանձնահատուկ անակնկալով է շնորհավորել. «Երբ գիշերը տուն մտա, արդեն իր ձեռքով պատրաստված վարդը դրված էր ննջասենյակիս դռան վրա: Նա դա պատրաստել էր ու պառկել քնելու, որպեսզի ես բացելիս տեսնեի իր անակնկալը»:

Մայային տպավորել է նաև ամուսնու՝ Ավետիս Խախամյանի անակնկալը: Սիրելի կնոջը նա ոսկյա մատանի է նվիրել, որը Մայայի խոսքով, առանձնահատուկ նշանակություն ունի իր համար և թանկ հիշողության հետ է կապված: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել