ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի բնակչուհի Անիսա Դելարիփան մեկ դոլար արժողությամբ վիճակախաղի տոմսով մեծ գումար է շահել՝ ապահովելով իր ամբողջ կյանքը։ Այս մասին հաղորդում է UPI պորտալը։

Աղջիկն ասել է, որ վիճակախաղի տոմսն իրեն նվիրել է հայրը՝ քոլեջն ավարտելու կապակցությամբ։

«Հայրս հաճախ էր որպես կատակ ինձ համար վիճակախաղի տոմս գնում։ Դա ընդամենը մեկ դոլար արժեր, և պարզ է, որ հայրս դրանից ոչինչ չէր ակնկալում։ Ես ննջասենյակ գնացի, ջնջեցի պաշտպանիչ շերտը և չէի կարողանում աչքերիս հավատալ»,-ասել է 22-ամյա ամերիկուհին։

Երբ աղջիկը գնացել է շահումը ստանալու, նրան առաջարկել են կա՛մ միանգամից վերցնել 400 հազար դոլարը, կա՛մ մինչև կյանքի վերջ ամսական 2000 դոլար ստանալ։ Աղջիկը նախընտրել է երկրորդ տարբերակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել