Armsport.am-ը գրում է.

«Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ակումբի փոքր տուգանքները փոխարինել է յուրօրինակ պատժամիջոցներով: Այսուհետ «Լեյպցիգում» գործելու է «պատժամիջոցների անիվը»:

Ակումբի կանոնակարգը խախտող ֆուտբոլիստները փոքր տուգանք վճարելու փոխարեն պտտեցնելու են անիվն ու հետաքրքիր պատժի են արժանանալու:

Ռանգնինկը պատժամիջոցների թվում ներառել է ակումբի սրճարանում մատուցողի աշխատանքը, խանութում վաճառողի աշխատանքը, ակումբի աշխատակիցների համար նվերների գնումը, բալետի համազգեստով կամ վարդագույն մարզահագուստով մարզումները, գնդակները մաքրելը, փչելը և խաղադաշտում տեղադրելը, ակումբի ակադեմիայի մարզիչների օգնական լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել