Ինչպես հայտնի է, Իրաքյան Քրդստանում սեպտեմբրեի 30-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները: Ընթերցողին եմ ներկայացնում խորհրդարանի ընտրության քվեաթերթիկի այն էջը, որի վրա նշված են նաև հայ թեկնածուները: Հայերը վեցն են.
1. Մուրադ Սարգսյան, Հավրեզք
2. Երվանդ Ամինյան, Դհոկ
3. Վահիկ Սարանյան, Զախո
4. Նուբար Քերոյան, Էրբիլ
5.Էդգար Աբրահամյան, Զախո
6. Արամ Պոզո(յան), Ավզրուկ:

Հիմնական պայքարն ընթանում է գործող պատգամավոր Երվանդ Ամինյանի, Վահիկ Սարնյանի և Արամ Պոզո(յան)ի միջև: 

Ասեմ, որ Իրաքյան Քրդստանի խորհրդարանում հայերը` որպես ազգայիn փոքրամասնություն, ունեն մեկ տեղ և հենց այդ մեկ տեղի համար էլ պայքարում են վեց թեկնածուները: Հայերը` քվեաթերթիկի ամենաներքևի մասում, դիմանկարներով: Միայն հայերն են դիմանկարով, քանի որ իրենք քաղաքական ուժեր չեն ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել