Ներկայիս ոչ բոլոր քաղաքներին է հաջողվել պահպանել իրենց նախկին տեսքն ու հզորությունը: Պատերազմների ու մարտերի տարիներին շատ քաղաքներ ավիրվել են, այնուհետև վերականգնվել, այդ իսկ պատճառով քիչ կառույցներ կան, որոնք «հաջողել են» հասնել մեր օրեր: Սակայն, ամեն դեպքում, մնացել են հզորագույն մի քանի քաղաքներ, որոնք այսօր հպարտորեն կարող են կրել «աշխարհի հնագույն քաղաք» անվանումը:

Երիխո, Պաղեստին

Ներկայիս Երիխոնի տարածքում առաջին բնակավայրի մասին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 9000 թվականին: Երեք հազարամյակ անց քաղաքը սկսեց ակտիվորեն վերակառուցվել ու արդեն 3-րդ ու 2-րդ հազարմյակների սահմանին հասավ իր զարգացման գագաթնակետին: Մի քանի անգամ ավիրվեց, որոնցից մեկը հիշատակված է Աստվածաշնչում:

Սա միակ քաղաքն էր, որի տները կառուցված էին աղյուսից ու քարից: Հնէաբաններն այստեղ հայտնաբերել են հնագույն սինագոգի ավերակներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. I-ին դարին: Այն ունի շքեղ ձմեռային այգիներ, բաղնիքներ, լողավազաններ: Երիխոյից ոչ հեռու վեր է խոյանում Կարանտալ լեռը, որի վրա, ըստ լեգենդի, Հիսուսը 40 օր ենթարկվել է Սատանայի փորձություններին:

Դամասկոս, Սիրիա

Եվս մի հնագույն քաղաք է համարվում Դամասկոսը, որի մասին առաջին հիշատակումներն արվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Քանի որ հնում Դամասկոսը գտնվում էր եգիպտացիների, իսրայելցիների, ասորիների, պարսիկների ու անգամ Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության տակ, այս քաղաքն իր մեջ ներ է քաշել այս ժողովուրդների մշակույթները:

Դամասկոսյան ոճը մեծ տարածում ուներ միջնադարյան Եվրոպայում: Այսօր այստեղ կարելի է տեսնել ամրոցների դարպասների ավերակներ, կաթոլիկ եկեղեցիներ, տաճարներ, հին տներ, որոնք իրենցից ներկայացնում են դամասկոսյան մշակույթի ու պատմության խորհրդանիշներ:

Շոշ, Իրան

Հնագույն քաղաք Շոշի մասին առաջին հիշատակումն արվել է մ.թ.ա. 7-4-րդ հազարամյակներում: Սա Էլամ պետության հնագույն շումերական մայրաքաղաքն էր: Մ.թ.ա. 668 թ. բաբելոնացիներն այրեցին Շոշը, և 10 տարի անց Էլամ պետությունը դադարեց գոյություն ունենալուց: Պարսիկները վերականգնեցին քաղաքն ու դարձրին այն իրենց մայրաքաղաքը:

Մեր դարաշրջանում քաղաքը թալանվել ու ավիրվել է մահմեդականների ու մոնղոլների կողմից, այդ պատճառով էլ մեզ քիչ հուշարձաններ են հասել:

Երուսաղեմ, Իսրայել

Այս քաղաքն ամենահարուստ պատմությունն ունի, որը կապված է նվաճումների ու աստվածաշնչյան լեգենդների հետ: Հիմնվել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակում, այսօր ծիսական մեծ նշանակություն ունի միլիոնավոր մարդկանց համար: Դրա հետ են կապված բազում աստվածաշնչյան իրադարձություններ, այդ թվում՝ նաև Քրիստոսի խաչելությունն ու հարությունը: Այստեղ են գտնվում քրիստոնեական, հուդայական ու իսլամական սրբավայրեր, և հազարավոր հավատացյալներ ամեն տարի այցելում են Երուսաղեմ՝ աղոթելու:

Աթենք, Հունաստան

Հունաստանի հնագույն մայրաքաղաքի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. XV դարին: Այն իր ծաղկման գագաթնակետին է հասել մ.թ.ա. 500-300-ական թվականներին և կրում է հունական մշակույթի օրրան անվանումը: Աթենքը մի շարք հայտնի հույն պատմաբանների, աշխարհաբանների, բանաստեղծների ու փիլիսոփաների ծննդավայր է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել