Չեմ հիշում մի դեպք, երբ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրաստիճան փոխայցելությունների պարիտետը չպահի: Այսինքն՝ հիշում եմ: 1999-ի հոկտեմբերի 27-ին Պուտինը Երևան եկավ, Բաքու չգնաց: Հատուկ առիթ կար․ գործընկերոջ հոգեհանգստին էր եկել մասնակցելու: Մնացած դեպքերում մշտապես մի պետություն այցելությունից հետո այցելում է նաև մյուս պետություն, մի ղեկավարին հյուրընկալելուց որոշ ժամանակ անց անպայման հյուրընկալում է նաև մյուսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել