Tert.amLife-ը գրում է.
Երիտասարդ դերասանուհի Մերի Երեմյանը, որը հեռուստադիտողին ներկայանում էր «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, վերսկսել է հաղորդավարական գործունեությունը։ Այսուհետև նա ներկայացնելու է եղանակի տեսությունը «Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրի շրջանակում։ Մերին, սակայն, չի հասցրել երկար վայելել նոր կարգավիճակը կոտրվածք ստանալու պատճառով:
 
Tert.am Life-ի հետ զրույցում Մերին խոսեց ոչ միայն հեռուստատեսային նոր ձևաչափում ներկայանալու և ուղիղ եթերում աշխատելու դժվարության մասին, այլև պատմեց, թե ի՞նչն է եղել կոտրվածքի պատճառը և ե՞րբ կվերադառնա եթեր։
 
Դերասանուհին ասաց, որ անզգուշության հետևանքով է կոտրվածք ստացել: Նա երեկ է դուրս գրվել հիվանդանոցից. «Անզգուշաբար սայթաքել եմ և կողոսկրի կոտրվածք ստացել: Հուսով եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում կապաքինվեմ և շուտով կվերադառնամ եթեր»,- ասաց նա և հայտնեց, որ առողջական լուրջ հետևանքներ չկան, բուժումը բնականոն կերպով տանն է շարունակում:
 
Թեև Մերին հեռուստատեսություն մուտք է գործել որպես հաղորդավարուհի, եղանակի տեսություն վարելը նրա համար նոր ձևաչափ է, որն ունի իր դժվարությունները. «Ինձ համար շատ հետաքրքիր էր նոր առաջարկը: Թողարկումն ուղիղ եթերում է, իսկ ես ուղիղ եթերում աշխատելու փորձ չեմ ունեցել: Սկզբում, իհարկե, դժվար էր: Առաջին եթերի ժամանակ ինձ մոտ տպավորություն էր, որ երբևէ հաղորդում չեմ վարել: Ինձ օտար իրավիճակ էր թվում, որին նոր պետք է սովորեի, ընտելանայի, բայց ընթացքում հասկացա, որ նախկին փորձս տեսախցիկների հետ աշխատանքի առումով ինձ շատ է օգնում, պարզապես պետք է մի կողմ դնել լարվածությունը»: 
 
Եղանակի տեսության ձևաչափը, Մերիի խոսքով, հատուկ մասնագիտական հմտություններ չի պահանջում. «Պարզապես պետք է լավ իմացություն ունենալ Հայաստանի մարզերի, քաղաքների և դրանց դիրքի մասին, որպեսզի կարողանաս ավելի հեշտ կողմնորոշվել եթերում»:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել