«ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են: 


Մեր տեղեկություններով, այս առումով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում: Ասում են, թե իշխանության ներսից է եղել ցանկություն, որ ՀՔԾ և ԱԱԾ պետերին նման անհարմար վիճակի մեջ դնեն: Չնայած ուշագրավն այն է, որ այդ գաղտնալսումից, այսպես ասած, ավելի շահեկան դուրս եկավ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Վերջինս դիտարկվում է ավելի զգուշավոր այս իրողություններում, ինչին իշխանական վերնախավը չի կարող հանգիստ վերաբերվել: Կասկածներն ավելի են խորանում այն առումով, որ չնայած դրսից են եղել գաղտնալսողները, բայց ներսում հաստատ օգնող ձեռքեր կան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել