«Սնանկության գործերով դատավոր դառնալու համար դատավորների պայ­քարը նոր երանգներ է ստանում: «Ժո­ղովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևա­նի ընդհանուր իրավասության դատա­րանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը և Կարինե Պետրոսյանը Բարձրագույն դատական խորհրդի դեմ դատական հայց էին ներկայացրել: Նրանք դիմել էին սնանկության գործերով դատարա­նի դատավոր դառնալու համար, սա­կայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել, և դատավոր­ները. դիմելով ՀՀ վարչական դատա­րան, պահանջել էին կասեցնել ԲԴԽ-ի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ էր ընդունել գործը առանց ԲԴԽ որոշու­մը կասեցնելու: Ու հիմա հայց ներկա­յացրած դատավորները ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոք են ներկա­յացրել՝ նշելով, որ ՀՀ վարչական դա­տարանի դատավորը չի կատարել իրենց պահանջներից մեկը և նշանա­կել է դատաքննությունը:
Դատավորները ՀՀ վարչական դատարանի իրենց բո­ղոքում ներկայացրել են, որ պետք է դա­տավորը կասեցներ ԲԴԽ-ի որոշումը, մինչդեռ դատարանն առանց կասեցնե­լու է սկսել քննություն իրականացնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել