Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Keeping Up With the Kardashians ծրագրի հերթական թողարկման ժամանակ դժգոհել է իր մեծ հետույքից՝ գրում է People-ը:

«Քիմ, երբ նստում ես, քո հետույքը հսկայական տեսք է ունենում»,- ասել է Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորթնին: Սակայն նրանց մայրը `Քրիս Ջեները, դստերը նկատողություն է արել՝ ասելով, որ այդ խոսքերը վիրավորական են:

«Բայց դա դուր է գալիս նրան, ես ոչ մի վատ բան չեմ ասել»,- պատասխանել է Քորթնին:

«Ոչ, դուր չեն գալիս, ես ամեն օր լաց եմ լինում դրա համար»,-խոստովանել է 37-ամյա աստղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել