Մարդկանց թվում է, որ ինտուիցիայով կայացրած որոշումները ավելի լավ են արտացոլում իրենց «ես»–ը։ Այս մասին գրում է IFL Science–ը։

Յելսի և Տորոնտոյի համալսարանի շուկայագետները մի շարք հետազոտություններ են անցկացրել 450 մարդու մասնակցությամբ։ Յուրաքանչյուր փորձի ժամանակ մասնակիցները պետք է ընտրեին բազմաթիվ իրար նման առարկաներից, ինչպիսիք են DVD-նվագարկիչները, խմբակները, տներն ու ռեստորանները։ Մասնակիցները պետք է առաջնորդվեին ինտուիցիայով և ոչ թե տրամաբանությամբ։

Արդյունքների համաձայն՝ ինտուիցիայով առաջնորդված մարդիկ ավելի վստահ էին իրենց որոշման մեջ, ինչպես նաև նրանում, որ այն իրենց իսկական ցանկությունն է արտահայտում։

Փորձերից մեկի ժամանակ մասնակիցը պետք է ընտրեր ռեստորաններից մեկը, իսկ հետո էլեկտրոնային փոստով ընկերներին հայտներ իր ընտրության մասին։ Նրանք, ովքեր ինտուիցիայով էին առաջնորդվել, նամակ էին ուղարկում ավելի մեծ թվով մարդկանց։

Հեղինակների խոսքերով՝ հետազոտության արդյունքները վկայում են, որ մարդիկ երբեմն պետք է մտածեն ոչ միայն այն մասին, թե ինչ են ընտրում, այլև այն մասին, թե ինչպես են ընտրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել