Վեց խոշոր համացանցային ընկերություններ և համացանցային ծառայության մատակարարներ, ներառյալ՝ AT&T-ն, Twitter-ը, Alphabet-ը, Google-ը, Amazon-ը սեպտեմբերի 26-ին ԱՄՆ սենատի կոմիտեում կխոսեն գաղտնիության իրենց կանոնների մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Ընկերությունները կխոսեն այն մասին, թե ինչպես են պատրաստվում հարմարվել Եվրամիության և Քալիֆորնիայի նոր օրենքներին և թե ինչ կարող է անել Կոնգրեսը՝ գաղտնիությունն ապահովելու համար՝ առանց ինովացիոն վնասի»,- ասվում է հաղորդագրությունում։

Լսումներին ներկա կլինեն Google-ի գաղտնիության գլխավոր աշխատակիցը, Twitter-ի տվյալների պաշտպանության աշխատակիցը և ծրագրային տեխնոլոգիաների գծով Apple-ի փոխնախագահը։

Տվյալների պաշտպանության համար Եվրամիության ընդհանուր օրենքն ուժի մեջէ մտել մայիսից։ Օրենսդրության խախտումը կարող է հանգեցնել գլոբալ եկամտի 4 տոկոսի չափով կամ 20 մլն եվրո տուգանքի՝ կախված միջադեպի լրջությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել